Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Հայկանուշ Շահբազյան»-ի 2026 թվականի հունվարի 13-ի N116-26 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Տաշիր համայնք, բնակավայր Գոգավան, 1-ին փողոց, թիվ 13-րդ հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Հայկանուշ Շահբազյան»-ի հայտը բավարարել և նրան տալ ծխախոտի արտադրանքի և ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն 2026 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: