<<ՔԱՐԱԼԵՌ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի հարավ-արևելյան հատվածի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ փուլ/: 2023թ. նոյեմբերի 14-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ <<ՔԱՐԱԼԵՌ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի հարավ-արևելյան հատվածի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ փուլ/: Հանրային քննարկումներին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավարը Գ. Մարդոյանը, <<ՔԱՐԱԼԵՌ>> ՍՊԸ-ի տնօրեն՝ Ա. Մովսիսյանը, ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի մասնագետ Ն. Նասիբյանը, ընկերության բնապահպանական խորհրդատու՝ Զ. Զուռնաչյանը և համայնքի բնակիչներ: Ելույթ ունեցան ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավարը նշեց, որ համայնքում իրականացնում են 4-րդ հանրային քննարկումները: Համայնքը պատշաճ ծանուցված է, ամեն ինչ նորմայի սահմաններում է, մենք շահագրգռված ենք, որ իրակացնեն հանքարդյունահանման աշխատանքներ, որ որոշակի ընտանիքներ աշխատեն, բարելավվի համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Նա նշեց նաև, որ <<ՔԱՐԱԼԵՌ>> ՍՊԸ-ի տնօրեն՝ Ա. Մովսիսյանը պարբերաբար օգնել է անշահախնդիր համայնքի բնակիչներին, վերանորոգել է հուշարձանը և միշտ էլ պատրաստակամություն է հայտնել համայնքի սոցիալ տնտեսական ցանկացած նախաձեռնության: ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի մասնագետ Ն. Նասիբյանը ներկայացրեց ՀՀ օրենսդրությունը, որ համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի բոլոր հանքավայրերի արդյունահանման աշխատանքները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2 փուլով 4 հանրային քննարկումների իրականացմամբ: Ներկայացվեց նաև փորձաքննական գործընթացը, նշվեց որ ՇՄԱԳ հաշվետվությունը ուղարկվել է բոլոր գերատեսչություններին և նախարարության բաժիններին, և առաջարկություններով և դիտողություններով լրամշակվել է: Հարց հնչեցրեց, վարչական ղեկավարին, արդյոք հանքավայրի շահագործումը, պայթեցման աշխատանքները որևէ խոչընդոտ կհանդիսանա համայնքի բնակչության, շրջակա միջավայրի, գետի կամ ճանապարհի վրա: Ի պատասխան վարչական ղեկավարը նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում, այդ պայթեցումները շատ թույլ են ընդամենը քարի ճեղքման համար, այլ ոչ թե պայթեցում, որ այսօրվա տեխնիկաները հզոր են և ավելի հեշտ են իրականացնում արդյունահանումը: Հնչեցին մի քանի հարցեր կապված հանքավայրի տեղադիրքի և շահագործման վերաբերյալ, որին ընկերության բնապահպանական խորհրդատու՝ Զ. Զուռնաչյանը սպառիչ պատասխաններ տրվեց: Ելույթ ունեցան համայնքի բնակիչներ ովքեր միաձայն ողջունեցին նախատեսվող գործունեությանը: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին հավանություն տալ <<ՔԱՐԱԼԵՌ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի հարավ-արևելյան հատվածի շահագործման աշխատանքներին: |