Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/63» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2024թ. հունիսի 11-ի N 2 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը, որակավորման և պայմանագրի ապահովումների՝ կանխիկ փողի ձևով կատարված վճարման հանձնարարականները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ-ն հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար Տաշիր համայնքի բնակավայրերի վարչական շենքերի գազաֆիկացման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման գնման «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/63» ծածկագրով պայմանագիր: