|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2023 թվականի N 90-Ա |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ « ՀԱՅԱՍԱՏՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ » ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և 24-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը և 64-րդ հոդվածի 2-րդ մասը
Տաշիր համայքնի ավագանին որոշում է 1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքի Մեծավան գյուղի « Արվեստի դպրոց » համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 69.215.88811, գրանցման օրը՝ 14.04.2012-ին ) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՀ Լոռու մարզի Տաշիրի արվեստի դպրոց ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 69.210.00259, գրանցման օրը՝ 14.12.2007 թ.): 2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղի «Արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «ՀՀ Լոռու մարզի Տաշիրի արվեստի դպրոց ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է, և դրան են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան: 3.Հաստատել փոխանցման ակտը՝ համաձայն հավելված 1-ի: 4. Հաստատել «ՀՀ Լոռու մարզի Տաշիրի արվեստի դպրոց ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի: 5. Ընդունել ի գիտություն, որ «ՀՀ Լոռու մարզի Տաշիրի արվեստի դպրոց ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը համարվում է վերակազմակերպված` «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղի «Արվեստի դպրոց»» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից: |
Կողմ -13 ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՐՇԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱԻԴԱ ՅՈՒՍՈՒԲՈՎ ՎԻՏԱԼԻ ՋԱՎՈՒԿՑՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|