Հիմք ընդունելով Հովհաննես Փեթակչյանի (ծնված 09.11.1978թ.) դիմումը՝ 08/10/2026-ի ՔԴ-865-26, անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 22072026-06-0049 վկայականը, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված բաժանման հատակագիծը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 33-րդ, 50-րդ, 51-րդ, 58-րդ և 60-րդ կետերով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 108-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0201-0001 կադաստրային ծածկագրով բաժանված անշարժ գույքերին տրամադրել` 0,74059 հա մակերեսով անշարժ գույքին ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Գ. Ջահուկյան փողոց, 1-ին նրբանցք, 2 շինություն հասցեն (փոստային դասիչ՝ 2101), համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 06011KVYM4W3 և 0,39280 հա մակերեսով անշարժ գույքին ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Գ. Ջահուկյան փողոց, 1-ին նրբանցք, 2/2 շինություն հասցեն (փոստային դասիչ՝ 2101), համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 06011EQRAYHG:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին մուծել 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ անշարժ գույքի հասցեավորման համար: