Այսօր: Կիրակի, 30 Հունիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 հունիսի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 33-րդ, 34․2-րդ և 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշումովՀայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Կառավառության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Տաշիրի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1055-Ն որոշումը և հիմք ընդունելով «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը, կադաստրի կոմիտեում հաշվառված թիվ 2023RLGSFR ծածկագիրը, և այն, որ Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Կ,Դեմիրճյան փողոց, թիվ 70/1 հասցեում կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար 0.002144 հա մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, hողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում և կառուցված է 2020 թվականին՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող 06-008-0208-0006-ից կադաստրային ծածկագրով, բնակավայրերի այլ հողերից, առանձնացվող 0.002144 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2. Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Տաշիր Կ,Դեմիրճյան փողոց, թիվ 70/1  հասցեում կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար 0.002144 հա մակերեսով հողամասի վրա քաղաքացի Գառնիկ Էդուարդի Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված 5.60 քմ մակերեսով ավտոտնակի, 6.20 քմ մակերեսով ամառային խոհանոցի և 1,11 քմ մակերեսով պարիսպի  նկատմամբ ճանաչել համայնքային սեփականության իրավունքը։

3. Համայնքային սեփականություն հանդիսացող 5.60 քմ մակերեսով ավտոտնակի, 6.20 քմ մակերեսով ամառային խոհանոցի և 1,11 քմ մակերեսով պարիսպը համարել օրինական՝ համաձայն ներկայացվող շինությունների հատակագծի և բնութագրի:
4. Հողամասի սահմանները որոշվում են «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5․ Գառնիկ  Էդուարդի Ավետիսյանին առաջարկել, օրինականացված կառույցը և կից հողամասը պետական գրանցում ստանալուց հետո, ուղղակի վաճառքի կարգով գնել գործող տուրքի և հողամասի կադաստրային արժեքի չափով՝

1) Հողամասի համար՝ 16981 (տասնվեց հազար ինը հարյուր ութսունմեկ ) ՀՀ դրամ,
2) Ավտոտնակ՝ 5760 (հինգ հազար յոթ հարյուր վաթսուն ) ՀՀ դրամ։
3) Ամառային խոհանոց՝ 6380 (վեց հազար երեք հարյուր ութանասուն ) ՀՀ դրամ։
4) Պարիսպ՝ 1142 (մեկ հազար հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ։
6. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner