Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ալեքսան Նիկալի, Ալիտա Արտավազդի, Անի Ալեքի, Քիշմիշ Ալեքի, Սուսան Ալեքի Բարոյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1529880, տրված 31․08․2004թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 08․10.2025թ.-ի Թիվ ՔԴ-903-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Ալեքսան Նիկալի, Ալիտա Արտավազդի, Անի Ալեքի, Քիշմիշ Ալեքի, Սուսան Ալեքի Բարոյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0154-0078 կադաստրային ծածկագրով 0,272 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: