Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1․Թույլատրել Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող քաղաք Տաշիր, « Անի» թաղամաաս , բ/շ 5, բնակարան 11 հասցեում գտնվող անշարժ գույքը (.82.6քմ մակերեսով բնակարան վկայական N1794340 ) օտարել աճուրդով: 2․Գույքի մեկնարկային գինը սահմանել 1865000 (մեկ միլիոն ութ հարյուր վաթսունհինգ հազար) դրամ՝ համաձայն «ԻՆԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի գնահատման N02/18222-Ա հաշվետվության (Որակավորման վկայական NԱԳԳ 303): |