Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 71-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 փետրվարի 2023 թվականի N 71-Ա

06-008-0331-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԵՎ ՊԱՐԻՍՊԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 33-րդ, 34,2-րդ և 35-րդ կետերով, 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի 9 դեկտեմբերի N 2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի 1-ինենթակետով, 50-րդ և 60-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշումը և հիմք ընդունելով 28.12.2022թ.-ի Տաշիր համայնքի ավագանու N 37 որոշումը, միջգերատեսչական հանձնաժողովի 5.12.2022թ-ի N 1/փ 1284 դրական եզրակածությունը Տաշիր համայնքի ղեկավարի «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը, կադաստրի կոմիտեում հաշվառված թիվ 2022KK0DNW ծածկագիրը և այն, որ Տաշիր քաղաքի 06-008-0331-0001 կադաստրային ծածկագրով 0.082631 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում և կառուցված է 2020 թվականին՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Լոռու մարզի Տաշիր քաղաքի 06-008-0331-0001 համայնքին պատկանող 0․0082631 հա հողամասի վրա քաղաքացի «Ջեներալ Քեյբլ» ՓԲԸ-ի կողմից ինքնակամ կառուցված 405,75 քմ մակերեսով արտադրամասի և 2,94 պարիսպի նկատմամբ ճանաչել համայնքային սեփականության իրավունքը։
2. Համայնքային սեփականություն հանդիսացող 405,75 քմ մակերեսով արտադրամասը և 2,94 պարիսպը համարել օրինական՝ համաձայն ներկայացվող շինությունների հատակագծի և բնութագրի:
3. Փոխել 06-008-0331-0001 կադատրային ծածկագրով 0,082631 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը արդյունաբերական օբյեկտների նշանակության:
4. Հողամասի սահմանները որոշվում են «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5․ «Ջեներալ Քեյբլ» ՓԲԸ-ին առաջարկել, օրինականացված կառույցը և կից հողամասը պետական գրանցում ստանալուց հետո, ուղղակի վաճառքի կարգով գնել գործող տուրքի և հողամասի կադաստրային արժեքի չափով՝
1) Հողամասի համար՝ 654438 (վեց հարյուր հիսունչորս հազար չորս հարյուր երեսունութ)  դրամ,
2) Արտադրամաս՝ 834222 (ութ հարյուր երեսունչորս հազար երկու հարյուր քսաներկու)  դրամ,
3) Պարիսպ 6045 (վեց հազար քառասունհինգ) դրամ:
6. Անշարժ գույքին տրամադրել փոստային հասցե` ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, Գ. Ջահուկյան փողոց, թիվ 3/1 (փոստային դասիչ՝ 2101) արտադրամաս։
7. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner