Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Բարսեղ Ենոքի, Սառան Գուրգենի, Գայանե Բարսեղի Բարսեղյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1530740, տրված 31․08․2004թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 14․11.2025թ.-ի Թիվ ՔԴ-1008-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Բարսեղ Ենոքի, Սառան Գուրգենի, Գայանե Բարսեղի Բարսեղյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0125-0423 կադաստրային ծածկագրով 0,583 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները