Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N920-Ն որոշումով և հիմք ընդունելով Նվեր Սերյոժայի Բաղդասարյանի դիմումը (մուտք՝ 17.09.2026-ի ՔԴ779-26)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Աշոտ Գուրգենի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված, վերագրանցված 0,095 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի 1126 (հազար հարյուր քսանվեց ) դրամ գերավճարը հաշվանցել և մարել նույն անշարժ գույքի առկա հարկային պարտավորությունները: