Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումով հաստատված կարգի 56-րդ կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի մրցության հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 09-ի N63 արձանագրությունը և այն, որ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք․ ք․ Տաշիր, , 06-008-0450-0106 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 5,70321 հա վարելահողի համար մրցույթում հաղթող անձ «Հակոբ Արմենի Շահբազյանը հրաժարվել է ստորագրել 2025թվականի հոկտեմբերի 09-ի «Հողամասն մրցույթով վարձակալության տալու մասին» N 58 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Հակոբ Արմենի Շահբազյանին չճանաչել հաղթող ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք․ ք․ Տաշիր, , 06-008-0450-0106 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 5,70321 հա վարելահողի համար մրցույթում ։
2. Հակոբ Արմենի Շահբազյանը կորցնում է 4280 / չորս հազար երկու հարյուր ութսուն/ դրամ մուծած նախավճարը։