Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, 43-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 463-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 28.09.2023թ. N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով 2026 թվականի հոկտեմբերի 27-ին www.e-auctions.am էլեկտրոնային աճուրդների կայքի միջոցով անցկացված էլեկտրոնային աճուրդի արդյունքները՝
1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնք, ք. Տաշիր,գ. Նորաշեն հասցեում գտնվող 0.036 հա (կադաստրային ծածկագիր՝ 06-082-0131-0039) գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք հողատեսքը 2260000 ( երկու միլիոն երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամով օտարել 2026 թվականի հոկտեմբերի 27-ին էլեկտրոնային անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Նիկոլայ Արարատի Բաղդասարյանին:
2.Նիկոլայ Արարատի Բաղդասարյանը պարտավոր է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել լոտի գինը՝ հաշվանցելով նախկինում վճարված նախավճարը:
3. Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո Նիկոլայ Արարատի Բաղդասարյանի հետ երկու օրվա ընթացքում կնքել օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման: