Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԽԾՁԲ-26/84» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2026թ. հուլիսի 16-ի N 2 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ԻՐՏԻԳ» ՍՊԸ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը, կանխիկ փողի ձևով կատարված պայմանագրի ապահովման վճարման N 17310 և N 7379 հանձնարարականները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ԻՐՏԻԳ» ՍՊԸ-ն հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի Երևանյան փողոցի /Մ3 մայրուղու հատված/ բազմաբնակարան շենքերի ֆասադների փոխարինման և պատշգամբների ոճային վերակառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԽԾՁԲ-26/84» ծածկագրով գնման պայմանագիր: