Այսօր: Շաբաթ, 14 Հունիսի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 հունիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով , « Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշումով հաստատված կարգի 29-րդ, 32-րդ, 34-րդ կետերով և հիմք ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու ՝2025 թվականի մայիսի 22-ի « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանակության միջոցով օտարելուն համաձայնություն տալու մասին» N 61-Ա որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող, Տաշիր համայնք, գ. Մեծավան հասցեում գտնվող, 0.3 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 06-074-0244-0006)՝ հավասար պայմաններով փոխանակել  քաղաքացիներ Ալինա Պետրոսի Սոլոյանին, Վազգեն Արամի Սոլոյանին, Սասուն Արամի Սոլոյանին և Արթուր Արամի Սոլոյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ.Մեծավան հասցեում գտնվող 0.3 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի (կադաստրային ծածկագիր՝06-074-0243-0033 ) հետ փոխանակելուն ՝ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասի մասնատվածությունը, կտրտվածությունը վերացնելու և գյուղատնտեսական նշանակության հողամասերի միավորման (խոշորացման) նպատակային ծրագրերին աջակցելու նպատակով:
2. Կնքել հողամասերի փոխանակության մասին պայմանագիր:
3. Հողամասերի փոխանակության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner