Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Լենա Ժորիկի Գրիգորյանին, Կարեն Կառլենի Բաղդասարյանին և Կարինե Կարլենի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 13042026-06-0041, տրված 13․04․2026թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 29․04.2026թ.-ի Թիվ ՔԴ-345-26)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Լենա Ժորիկի Գրիգորյանին, Կարեն Կառլենի Բաղդասարյանին և Կարինե Կարլենի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-082-0117-0017 կադաստրային ծածկագրով 0,362 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները