2024թվականի հունիսի 17-ին ժամը 14:30-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի Միխայլովկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «ՌԱՖ ՕՋԱԽ»ՍՊԸ-ի կողմից Միխայլովկա բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքներիշրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը (1-ին փուլ):
Հանրայինքննարկմանմասնակիցներիցանկըևհանրային լսումներիտեսաձայնագրության սկավառակը կցվումէսույնարձանագրությանը:
Հանրային քննարկումներին մասնակցում էին Տաշիր համայքի Միխայլովկա բնակավայրի վարչական ղեկավար Պետրոս Դումիկյանը, Տաշիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Բաղդասարյանը, Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, «ՌԱՖ ՕՋԱԽ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Ասրյանը, ՀՏԶ հիմնադրամի ներկայացուցիչ բնապահպան Ռուբեն Վարդանյանը և բնակավայրի բնակիչներ:
Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարիլիազորվածտվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ,Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրի վարչական ղեկավար Պետրոս Դումիկյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական կայքում, Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում, փակցվել՝ Համայնքի ղեկավարի նստավայրի և ազդակիր բնակվայարի վարչկան շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է « Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել:
Պ. Դումիկյանը խոսքը փոխանցեց ՀՏԶ հիմնադրամի ներկայացուցիչ Ռուբեն Վարդանյանին, ով համառոտ ներկայացրեց հանրային քննարկման ներկայացված հարցի բովանդակությունը՝ նշելով, որհրավիրվածհանրայինքննարկումըվերաբերումէ «ՌԱՖՕՋԱԽ »ՍՊԸ-ի կողմից ՄիխայլովկաբնակավայրիվարչականտարածքումՄիխայլովկա բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքներիշրջակամիջավայրիվրաազդեցությաննախնականգնահատմանհանրայինքննարկման 1-ին փուլին: 2-րդ հանրային լքննարկումը կհրավիրվի գործընթացի ամբողջական աարտից հետո: ՀՏԶ հիմնադրամը, որպես պատվիրատու կազմակերպություն, Տեխնիկական հսկողի հետ մաիսին վերահսկողությունը է իրականացնելու Կապալառու կազմակերպության աշխատանքների նկատմամբ: Ռ. Վարդանյանը հավելեց, որ գործընթացի շրջանակներում մշակվելու է ՇՄԱԳ հաշվետվություն, որտեղ անդրադարձ է կատարվելու բնապահպանական բոլոր կոմպոնենտներին և բոլոր գերատեսչություններում փաստաթուղթը շրջանառվելուց հետո տրվելու է համապատասխան եզրակացություն:
Այնուհետև Ռ. Վարդանյանը խոսքը փոխանցեց նախագծող կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Բաբայանին, ով ներկայացրերց Միխայլովկաբնակավայրիվարչականտարածքումկառուցվող կրթահամալիրի նախագիծը և շինարարական աշխատանքների իրականացման ժամկետները: Համաձայն նախագծի Միխայլովկա բնակավայրում կառուցվելու է երկհարկանի, 200 դպրոցահասակ և 80 նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված կրթահամալիր,
Կրթահամալիրն ունենալու է դասասենյակներ՝ նախատեսված 12 սաների համար, 4 խումբ ունեցող մանկապարտեզ: Նկուղային հարկը անհրաժեշտության դեպքում ծառայելու է որպես թաքստոց: Դպրոցն ունենալու է նաև բնագիտական առարկաների համար լաբորատորիաներ: Կրթահամալիրի 1-ին հարկում նախատեսվելու են սենյակներ վարչական անձնակազմի համար, հանդիսությունների սրահ և սպորտդահլիճ:
Համայնքի բնակիչների կողմից հնչեցին միշարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ բնակավայրի բնակիչները, հավանությունտվեցիններկայացվածծրագրինևողջունեցիննախատեսվող գործունեությանը:
Քննարկումների
պատասխանատու՝ Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրի
վարչական ղեկավար Պ. Դումիկյան
Ձեռնարկող` «ՌԱՖՕՋԱԽՍՊԸ -
տնօրեն Ա. Ասրյան