Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Քաղաքացի Դավիթ Աշոտի Արոյանին սեփականությունը հանդիսացող «անասնագոմ»-ի կառուցման համար նախատեսվող գյուղատնտեսական նպատակային նշանակության «խոտհարք» գործառնական նշանակությանՙ 6,946374 հա (կադաստրային ծածկագիր՝ 06-081-0114-0087) հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ: 2. Համայնքի ղեկավարին` հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռում: |