Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Զինա Խորենի, Արմենուհի Գևորգի, Անժելա Գևորգի, Ալվինա Գևորգի, Արփինե Գևորգի, Լուսինե Գևորգի, Արմաշան Գևորգի Ավետյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 24072024-06-0047, տրված 24․07․2024թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 02․10.2024թ.-ի Թիվ ՔԴ-979-24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ1. Քաղաքացիներ Զինա Խորենի, Արմենուհի Գևորգի, Անժելա Գևորգի, Ալվինա Գևորգի, Արփինե Գևորգի, Լուսինե Գևորգի, Արմաշան Գևորգի Ավետյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0138-0058 կադաստրային ծածկագրով 0,264 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: |