Հիմք ընդունելով քաղաքացի Վալյա Սուրենի Դալլաքյանի (նույնականացման քարտ՝ 013611421, տրված 18.05.2022թ.) դիմումը (մուտք՝ 09/04/2024-ին, ՔԴ-403-24), ըստ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի փետրվարի 28-ի գործ թիվ ԼԴ3/0077/02/23 քաղաքացիական գործով վճիռը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով և 8-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,338416 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Վալյա Սուրենի Դալլաքյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Միխայլովկա 06-077-0004-0021 կադաստրային ծածկագրում գտնվող 0,338416 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։