Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Գևորգ Թովմասյան»-ի 2025 թվականի հունվարի 27-ի N 54-24 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N120-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 1 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Գևորգ Թովմասյան»-ի հայտը բավարարել և նրան տրամադրել 2025 թվականի համար հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: