Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վաչագան Արեստակի, Համեստ Միշայի, Սիրետա Վաչագանի, Սուսաննա Վաչագանի, Հովիկ Վաչագանի Բարսեղյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1305711, տրված 31․08․2004թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 20․08.2024թ.-ի Թիվ ՔԴ-839-24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացիներ Վաչագան Արեստակի, Համեստ Միշայի, Սիրետա Վաչագանի, Սուսաննա Վաչագանի, Հովիկ Վաչագանի Բարսեղյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0147-0002 կադաստրային ծածկագրով 0,261 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: