Այսօր: Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 47-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՇԱՀԲԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 595-րդ, 596-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Սուլթան Հովհաննեսի Գրիգորյանի դիմումը (մուտք ՝ 13.01.2026-ի ՔԴ 25-26) և այն, որ Սուլթան Հովհաննեսի Գրիգորյանի ընտանիքը նախկինում չի օգտվել հողի սեփականաշնորհումից, չի ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր՜

Տաշիր համայնքի ավագանին որոշում է ՝

1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12022024-06-0060 վկայական, տրված՝ 12.02.2024-ին ), գ. Արծնի, 6-րդ փողոց, թիվ 5 հասցեում գտնվող 135,6 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.278 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման (կադաստրային ծածկագիր՝06-018-0031-0002) հողամասը նվիրել Սուլթան Հովհաննեսի Գրիգորյանին և Վլադիմիր Մարտինի Էգնատոսյանին:
2. Նվիրառուներ Սուլթան Հովհաննեսի Գրիգորյանին և Վլադիմիր Մարտինի Էգնատոսյանին հետ կնքել նվիրատվության պայմանագիր:
3. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման:
4. Նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՇԱՀԲԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner