Հիմք ընդունելով քաղաքացի Հակոբ Անդրանիկի Սեյլյանի (նույնականացման քարտ՝ 004393039, տրված 25.11.2014թ.) դիմումը (մուտք՝ 14/06/2024-ին, ՔԴ-599-24), Տաշիրի համայնքապետարանի կողմից 20 հունիսի 2024 թվականին տրված քաղվածքը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,143275 հա բնակելի կառուցապատման հողամասը և 1988-1990թթ-ին կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Հակոբ Անդրանիկի, Արա Հակոբի, Անդրանիկ Հակոբի և Էլլա Հակոբի Սեյլյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0209-0012 կադաստրային ծածկագրում գտնվող 0,143275 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Հակոբ Անդրանիկի, Արա Հակոբի, Անդրանիկ Հակոբի և Էլլա Հակոբի Սեյլյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0209-0012 կադաստրային ծածկագրում գտնվող 0,143275 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող շինությունների նկատմամբ բացի 2005թ-ին կառուցված 22,94 քմ մակերեսով ավտոտնակից, համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։