Հիմք ընդունելով քաղաքացի Դերենիկ Ժորիկի Տոմեյանի (անձնագիր՝ AV0644856 տրված 24.04.2020թ.) դիմումը, 31 հուլիսի 1990թ. Տաշիրի (Կալինինոյի) գործադիր կոմիտեի որոշման, քաղաքային խորհրդի արձանագրությունից քաղավածքը, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական 0,06 հա բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0089-0010 կադաստրային ծածկագրով, ըստ փաստացի չափագրման, 0.06 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
2․ Օրենքի ուժով ճանաչել Դերենիկ Ժորիկի Տոմեյանի (ծնված՝ 05.06.1959թ․) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0089-0010 կադաստրային ծածկագրով, 0,06հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։