1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․
Պողոս Ջավուկցյանը, հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2025 թվականի փետրվարի 28-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 1․61 հա ընդհանուր մակերեսով,06-074-0374-0019,06-074-0061-0016,06-074-0113-0010 և 06-074-0236-0116 ծածկագրերով հողամասերը հանդիսանում են Պողոս Ջավուկցյանի, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ :
Նշված հողատմասերի հողի հարկը 2008-2020 թվականների համար կազմում է 220․999 (երկու հարյուր քսաներկու հազար ինը հարյուր իննսունինը) ՀՀ դրամ,որից 148․384 (հարյուր քառասունութ հազար երեք հարյուր ութսունչորս ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 72․615 (յոթանասուներկու հազար վեց հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։
Անշարժ գույքի հարկը 2021-2024 թվականների համար կազմում է 50․487 (հիսուն հազար չորս հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ։
2025 թվականի փետրվարի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի մարտի 28-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել Պողոս Ջավուկցյանի (հիմք՝ փոստային անդորրագիր 10․03․2025) :
(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Պողոս Ջավուկցյանը բացակայությամբ):
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝
1․ Պողոս Ջավուկցյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 271․486 (երկու հարյուր յոթանասունմեկ հազար չորս հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ՝ որպես հողի հարկի և անշարժ գույքի հարկի պարտքի գումար․
220․999 (երկու հարյուր քսաներկու հազար ինը հարյուր իննսունինը) ՀՀ դրամ՝ որպես 1․61 հա ընդհանուր մակերեսով,06-074-0374-0019,06-074-0061-0016,06-074-0113-0010 և 06-074-0236-0116 ծածկագրով հողամասերի հողի հարկ, որից 148․384 (հարյուր քառասունութ հազար երեք հարյուր ութսունչորս ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 72․615 (յոթանասուներկու հազար վեց հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ,
50․487 (հիսուն հազար չորս հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ՝ որպես անշարժ գույքի հարկ։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:
6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275082031 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002005 հաշվեհամարին։