|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հոկտեմբերի 2024 թվականի N 104-Ա |
ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ, ԴՅՈՒՑԱԶՆԱԳՐՔԻ ԵՎ ԳԻՆԵՍԻ ԲԱԶՄԱԿԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ, ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՏՅՈՄ ԲԱԳՐԱՏԻ ՍՈԼՈՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի N 20-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N57-Ա որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով Արտյոմ Բագրատի Սոլոյանի դիմումը ( մուտք ՝11.09 .2024-ի ՔԴ-920-24)՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է` 1. Բավարարել Արտյոմ Բագրատի Սոլոյանի դիմումը և նրան ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի բյուջեից տրամադրել 100000 (հարյուր հազար) դրամ ֆինանսական աջակցություն՝ Պորտուգալիայի Հանրապետության Մաիա քաղաքում անցկացվող պուրլիֆտինգի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: |
Կողմ -11 ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՐՇԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱԻԴԱ ՋԱՎՈՒԿՑՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՍՈԼՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|