Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Զինա Խորենի, Արմենուհի, Անժելա, Ալվինա, Արփինե, Լուսինե, Արմաշան Ավետյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 25072024-06-0001, տրված 25․07․2024թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 02․10.2024թ.-ի Թիվ ՔԴ-979-24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ1. Քաղաքացիներ Զինա Խորենի, Արմենուհի, Անժելա, Ալվինա, Արփինե, Լուսինե, Արմաղան Ավետյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0201-0586 կադաստրային ծածկագրով 0,37 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: |