Այսօր: Շաբաթ, 27 Դեկտեմբերի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 դեկտեմբերի 2025 թ.

«ԱՌՈՂՋ ՍՈՒՆԿ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՆՕՐԵՆ ԱՐԵԳ ԱԶՈՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   1․ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան
 ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 05․12․2025-ին ստացված N01/30,6/5/10499-2025 գրության համաձայն՝ «Առողջ սունկ» ՍՊ ընկերությունը ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Նովոսելցովո և Սարատովկա բնակավայրերի վարչական  տարածքում  ընդերքօգտագործման հետ կապված գործողություններն իրականացնում է առանց գրությունում նշված հողամասերի օգտագործման իրավունքի և  նպատակային նշանակության համապատասխան փոփոխության։ Նշված վարչական իրավախախտման   համար օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։

Նշված փստի պատճառով 2025 թվականի դեկտեմբերի 05-ին «Վարչարարությանն հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 6-րդ գլուխում սահմանած կարգով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։
 ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կողմից «Աողջ սունկ» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն  Արեգ Ազոյանի, զգուշացվել է   նշված հողամասերում իրականացվող ընդերքօգտագործման հետ կապված գործողությունները դադարեցնելու , ՀՀ օրենսդրությամբ և օրենքով  սահմանված կարգով  Տաշիրի համայնքապետարան նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխության համար դիմելու վերաբերյալ։

 «Վարչարարությանն հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից  արձանագրած հողատարածքներից միայն ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Նովոսելցովո բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 06-081-0108-0012 ծածկագրով, 13․46 ընդհանուր մակերեսով հողամասում է  «Առողջ սունկ» ՍՊ ընկերությունը   ընդերքօգտագործման հետ կապված գործողություններն իրականացրել  առանց նշված հողամասի օգտագործման իրավունքի և  նպատակային նշանակության համապատասխան փոփոխության։ Գրությունում նշված մյուս հողամասերում  «Առողջ սունկ» ՍՊ ընկերությունը   ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ չի իրականացնում։

Նշված փաստական հանգամանքը հաշվի առնելով՝ 2025 թվականի դեկտեմբերի 05-ին  Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակում 2025 թվականի դեկտեմբերի 25-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «Առողջ սունկ» ՍՊ ընկերության տնօրեն Արեգ Ազոյանը (հիմք՝ 09.12.2025-ի փոստային անդորրագիր) : (Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված  «Առողջ սունկ» ՍՊ ընկերության տնօրեն Արեգ Ազոյանի բացակայությամբ):

2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 05․12․2025-ին ստացված N01/30,6/5/10499-2025 գրությունը,
Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցների կողմից 15․12․2025-ին կազմած տեղազննության ակտը և     Տաշիրի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքով հարուցված  N 4/1 վարչական վարույթի լսումների արձանագրությունը։  

 

  Համաձայն « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը,օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Հայաստանի հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ. հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ. 

 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում , կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերով ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր,ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ իրավախախտում թույլ տված անձանց՝ օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 

Տվյալ դեպքում «Առողջ սունկ» ՍՊ ընկերության  տնօրեն Արեգ Ազոյանը   ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Նովոսելցովո բնակավայրի վարչական սահմանում գտնվող, 06-081-0012 ծածկագրով, 13․46 հա ընդհանուր մակերեսով հողամասում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ է իրականացրել է առանց նշված հողամասի օգտագործման իրավունքի և  նպատակային նշանակության համապատասխան փոփոխության։ 

Նշված գործունեությունը դադարեցրել է միայն Տաշիրի համայնքապետարանի  կողմից զգուշացումից հետո։ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով::

  Ելնելով վերոգրյալից , հիմք ընդունելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 05․12․2025-ին ստացված N01/30,6/5/10499-2025 գրությունը և  Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների հատկանիշներով նախատեսված «Առողջ սունկ» ՍՊ ընկերության տնօրեն Արեգ Ազոյանի կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով հարուցված N 4/1 վարչական վարույթի շրջանակում  2025 թվականի դեկտեմբերի 25-ին կայացված լսումների նիստի արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով, 115-րդ հոդվածի , Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումենրի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի, 219.1-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերություններով, 37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով , 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝

1. «Առողջ սունկ» ՍՊընկերության տնօրեն Արեգ Ազոյանին ենթարկել վարչական պատասխանատվության Հյասատանի Հանրապետության վարչական իրավախախտումենրի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի  պահանջներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 100․000 ( հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին:
3. Նախազգուշացնել «Առողջ սունկ» ՍՊ ընկերության տնօրեն Արեգ ազոյանին՝ չվերսկսել նշված հողամասերում իրականացվող ընդերքօգտագործման հետ կապված գործողությունները , ՀՀ օրենսդրությամբ և օրենքով  սահմանված կարգով դիմել Տաշիրի համայնքապետարան նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխության համար։
4. Սույն որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին  կամ  դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6.Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner