Սույն թվականի փետրվարի 22-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջի կատարման մասին » Տաշիր համայնքի ավագանու որոշուման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում : Հանրային բաց լսումներին կամ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Բաղդասարյանը, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Նունե Սոկրատի Սոլոյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Նաթելլա Մուրադյանը, համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ: Հանրային քննակրման մասնակիցների անհատական կազմը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումը վարում էր համայնքի ղեկավար Էդգար Արշակայնը: Էդգար Արշակյանը նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ներկայացրեց հանրային քննարկման քարտուղարին և հայտնեց, որ որոշուման նախագիծը և որոշումը ընդունելու մասին հիմնավորումը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում: Նախագծի վերաբերյալ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկություններ ու դիտողություններ համացանցային կայքում (www.tashircity.am, www.e-draft.am), էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru), ինչպես նաև գրավոր չեն ներկայացվել: Համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը ներկայացրեց ավագանու որոշման խախագիծը և ընթերցեց 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Հանրային քննարկումների մասնակիցները քննարկման դրված նախագծի վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացուցչին առարկություններ և առաջարկություններըչներկայացրեցին:
ՀԱՄԱՅՆՔԻՂԵԿԱՎԱՐ՝ Է ԱՐՇԱԿՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆՔՆՆԱՐԿՄԱՆՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Ն. ՍՈԼՈՅԱՆ