Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով, ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 02-Ն որոշման հավելված 1-ի 1-ին կետով, «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Շահինյանի դիմումը (մուտք՝ 28/06/2024-ի ՏՄ-135-24)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «Հայատանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ 10կվ 0.4կվ օդային գծերի վերակառուցման շինարարության թույլտվություն:
2.«Հայատանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081207 հաշվեհամարին մուծել 15000 (տասնհիգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.«Հայատանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին ներկայացնել 2-5 ձևի տեղեկանք: