Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի Ռիմա Վանիկի Ավդալյանին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 31102025-06-0068, տրված 31.10.2025թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 14․01.2026թ.-ի Թիվ ՔԴ-34-26)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Ռիմա Վանիկի Ավդալյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0201-0541 կադաստրային ծածկագրով 0,134 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: