Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի 1617-Ն որոշումով հաստաված կարգի 5-րդ կետը, ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N93-Ն որոշման հավելված 1-ի 15-րդ կետը և «Կաթնառատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը (մուտք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի ՄՀ 66-22)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Կաթնառատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2022 թվականի ընթացքում Տաշիր համայնքի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն:
2. «Կաթնառատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 100000 (մեկ հարյուր հազար) դրամ:
3. Աշխատակազմի քարտուղարին՝ հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում «Կաթնառատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Տաշիր համայնքի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն: