Հիմք ընդունելով քաղաքացի Թամարա Արշակի Մարդոյանի (ն.ք.՝ АO035679З, տրված 19/09/2025թ.) դիմումը, 06.10.2025թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցամատյան՝ 3035), Տաշիր համայնքի ղեկավարի կողմից՝ 21.09.2025թ. տրված քաղվածքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 24.07.2025թ. N 1028-Ն որոշումը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից չափագրման փաթեթը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0.05հա, փաստացի չափագրման արդյունքում հողամասի մակերեսը կազմում 0.05165հա: Հաշվի առնելով, որ բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և այն որ մինչև մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրենքի ուժով ճանաչել Թամարա Արշակի Մարդոյանի, Լորետա Քերոբի Կիրակոսյանի, Արման Քերոբի Մարդոյանի, Լարիսա Քերոբի Մարդոյանի և Լուսինե Քերոբի Բաղդասարյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0039-0015 կադաստրային ծածկագրով 0.05165հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հաստատել հողամասի սահմանները համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Թամարա Արշակի Մարդոյանի, Լորետա Քերոբի Կիրակոսյանի, Արման Քերոբի Մարդոյանի, Լարիսա Քերոբի Մարդոյանի և Լուսինե Քերոբի Բաղդասարյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0039-0015 կադաստրային ծածկագրով 0.05165հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 160.5քմ. ընդհանուր մակերեսով, բոլոր շինությունների նկատմամբ, համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։