Հիմք ընդունելով քաղաքացի Ալվարդ Մխիթարի Իսրայելյանի (անձնագիր՝ AL0555581, տրված՝ 23.12.2023թ.) դիմումը, 27.01.2009թ. կայացրած դատարանի վճիռը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի գրանցամատյան 1790, թիվ 101 վկայագիրը, «Գուգարած Աշխարհ» ՍՊԻ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետույան օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, և 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ 64-րդ և 118-րդ հոդվածներով, Լոռու մարզի մարզպետի 11 հունիսի 2024թ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին N 319-Ա որոշումը, 0,607436հա մակերեսով հողամասը ընդգրված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում և ըստ 04.10.2005թ. ՀՕ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի համաձայն սեփականատերը ձեռք է բերում հողամասի նկատմամբ սեփականության իրավունք օտարման դեպքում հողամասի կադաստրային արժեքի վճարման պայմանով, արտադրական նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Հաշվի առնելով, որ շենք շինությունները կառուցվել է մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1991թ.-ին
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել ՀՀ Լոռու մարզ Տաշիր համայնք ք. Տաշիր, 06-008-0111-0023 կադաստրային ծածկագրով Ալվարդ Մխիթարի Իսրայելյանին (ծնված՝ 06.08.1960թ.) սեփականության իրավունքով պատկանող արտադրական շենք շինությունների սպասարկման համար հատկացված 0,607436հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, արդյունաբերական օբյեկտների հողամասի հատակագիծը:
2. Ճանաչել Ալվարդ Մխիթարի Իսրայելյանի (ծնված՝ 06.08.1960թ.) սեփականության իրավունքը 06-008-0111-0023 կադաստրային ծածկագրով 0,607436հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, արդյունաբերական օբյեկտների հողամասի նկատմամբ, որը ձեռք է բերվում ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջներով՝ օտարման դեպքում վճարման պահին գործով հողամասի կադաստրային արժեքի վճարման պայմանով:
3. Ճանաչել Ալվարդ Մխիթարի Իսրայելյանի (ծնված՝ 06.08.1960թ.) սեփականության իրավունքը 06-008-0111-0023 կադաստրային ծածկագրով հողամասի վրա կառուցված 373,74 քմ. ընդհանուր մակերեսով բոլոր արտադրական նշանակության շինությունների նկատմամբ համաձայն 27.01.2009թ. դատարանի վճռի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միավորված ստորաբաժանումում։