Հիմք ընդունելով Լալա Միքայելի Նարգիզյանի (անձնագիր՝ AR0690588, տրված` 16․05․2018-ին) դիմումը (մուտք՝ 13/11/2023-ի ՔԴ-1303-23), անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը N 20112018-06-0025, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը, կադաստրի կոմիտեում հաշվառված թիվ 20237JM5B4 ծածկագիրը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշումով, «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով հաստատված կարգի, 9-րդ, 11-րդ, 17-րդ և 18-րդ կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշումով, նկատի ունենալով որ 2014թ-ին կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով որ փաստացի չափագրման արդյունքում որակավորված անձի կողմից կազմված հատակագծում հողամասի մակերեսը կազմում է՝ 0,099919 հա
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Ճանաչել օրինական ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, Երևանյան փողոց, 14-րդ թաղամաս, թիվ 383 հասցեում (կադաստրային ծածկագիր` 06-008-0400-0093 ) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Լալա Միքայելի Ա/Ձ (1/2) և Ցողիկ Ստեփանի (1/2) Նարգիզյանների կողմից բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,099919 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 71,95 քմ ընդհանուր մակերեսով շինությունները համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
1) պահեստային մաս՝ 64,10 քմ,
2) կաթսայատուն՝ 4,35 քմ,
3) պարիսպ՝ 3,50 քմ,
2. Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացնող Լալա Միքայելի Ա/Ձ (1/2) և Ցողիկ Ստեփանի (1/2) Նարգիզյաններին սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Տաշիր համայնքի բյուջե վճարել ( հաշվեհամար՝ 900275081124) ինքնակամ կառույցների օրինականացման համար սահմանված վճարը` ընդհանուր շինությունների համար 148000 ( հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամ:
3. 60-օրյա ժամկետում սահմանված գումարի չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։