Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 33-րդ, 34․2-րդ և 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշումով և հիմք ընդունելով «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, կադաստրի կոմիտեում հաշվառված թիվ 2023MAVBHA ծածկագիրը, և այն, որ Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Ս. Շահումյան փողոց, 53/16 հասցեում կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար 0.00241 հա մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում և կառուցված է 1985 թվականին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Ս. Շահումյան փողոց, 53/16 հասցեում կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար 0.00241 հա մակերեսով հողամասի վրա քաղաքացի Սմբատ Սարգսի Խաչատրյանի կողմից ինքնակամ կառուցված 21.2 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել համայնքային սեփականության իրավունքը։
2. Համայնքային սեփականություն հանդիսացող 21.2 քմ մակերեսով ավտոտնակը համարել օրինական՝ համաձայն ներկայացվող շինությունների հատակագծի և բնութագրի:
3. Հողամասի սահմանները որոշվում են «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4․ Սմբատ Սարգսի Խաչատրյանին առաջարկել, օրինականացված կառույցը և կից հողամասը պետական գրանցում ստանալուց հետո, ուղղակի վաճառքի կարգով գնել գործող տուրքի և հողամասի կադաստրային արժեքի չափով՝
1) Հողամասի համար՝ 19088 (տասնինը հազար ութանասունութ ) ՀՀ դրամ,
2) Ավտոտնակ՝ 21794 (քսանմեկ հազար յոթ հարյուր ինսունչորս) ՀՀ դրամ։
5. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի Կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։