Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1․Թույլատրել Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող քաղաք Տաշիր, Խանջյան փողոց, թիվ 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքը (1439,2 քմ մակերեսով հողամաս՝ վկայական N24052021-06-0042, կադաստրային ծածկագիր՝ 06-008-0076-0033 և նրա վրա կառուցված 449,52 քմ մակերեսով վարչական շենքը) օտարել աճուրդով : 2․Գույքի մեկնարկային գինը սահմանել 8469846 ( ութ միլիոն չորս հայուր վաթսունինը հազար ութ հարյուր քառասւնվեց ) դրամ՝ համաձայն «ԻՆԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի գնահատման N02/18221-Ա հաշվետվության (Որակավորման վկայական NԱԳԳ 303): |