Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Զավեն Բեգլարյան»-ի 2025 թվականի փետրվարի 3-ի N63-25 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 5-րդ թաղամաս, Երևանյան փողոց, թիվ 14 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Զավեն Բեգլարյան»-ի հայտը բավարարել և նրան տալ 2025 թվականի առաջին եռամսյակի համար ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: