Սույն թվականի նոյեմբերի 18-ին ժամը՝14:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համյնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին մասին » Տաշիր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում : Հանրային բաց լսումներին կամ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Բաղդասարյանը, աշխատակազմի քարտուղար Նունե Սոկրատի Սոլոյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, աշխատակազմի ֆինասատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և գանձնման բաժնի աշխատակիցները, համայնքապետարանի աշխատակիցներ , համայնքի բնակիչներ: Հանրային քննակրման մասնակիցների անհատական կազմը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումը վարում էր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը: Էդգար Արշակյանը նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ներկայացրեց հանրային քննարկուման քարտուղարին և հայտնեց, որ որոշման նախագիծը և որոշման ընդունման մասին հիմնավորումը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում : Նախագծի վերաբերյալ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկություններ ու դիտողություններ համացանցային կայքում (www.tashircity.am, www.e-draft.am), էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru), ինչպես նաև գրավոր չեն ներկայացվել: Այնուհետև Է. Արշակյանը խսքը փոխանցեց աշշխատակազմի քարտուղար Ն. Սոլոյանին , ով ներկայացրեց նախագծի համառոտ նկարագիրը: Հանրային քննարկումների մասնակիցները քննարկման դրված նախագծի վերաբերյալ համայնքի ղեկավարին առարկություններ և առաջարկություններ չներկայացրեցին:: |