Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 սեպտեմբերի 2024 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹԱՓԱՌՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՏԵՐԻԼԻԶԱՑՄԱՆ/ԱՄԼԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ / N «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/64 » / ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

04․09․2024-ին «ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը», ի դեմս համայնքի ղեկավար է․ Արշակյանի (այսուհետ՝ Պատվիրատու), մի կողմից և «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Հ․Վիրաբյանի  (այսուհետ՝ Կատարող), մյուս կողմից, կնքել են Տաշիր համայնքապետարանի կարիքների համար թափառող կենդանիների ստերիլիզացման/ ամլացման ծառայությունների  մատուցման գնման (N ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/66) պայմանագիր, որի համաձայն՝ կատարողը ստանձնել է  Տաշիր համայնքի տարածքում թափառող կենդանիների ստերիլիզացման/ ամլացման ծառայությունների մատուցման պարտավորությունը՝ համաձայն պայմանագրի անբաժանելի մաս կազմող N 1 հավելվածով սահմանված տեխնիկական  բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների։

Պայմանագրի կնքումից հետո «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ն թույլ է տվել իր՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների էական խախտում․մասնավորապես՝  չի իրականացրել թափառող կենդանիների ստերիլիզացման/ամլացման ծառայությունները։

2․ Որոշման ընդունման համար հիմք հանդիսացող փաստերը․

Պահմանագրի 1․2-րդ կետի համաձայն՝ ծառայությունը մատուցվում է պայամանգրի N 1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան․ որն է՝

Սույն տեխնիկական բնութագրով նախատեսվող 70 հատ թափառող կենդանիների ստերիլիզացման/ ամլացման ծառայությունները (թափառող կենդանիների թվաքանակի նվազեցում) իրենցից ներկայացնում են թափառող կենդանիների բռնում, զննում, ստերիլիզացում/ ամլացում, համարակալում և բաց թողնում, որն իրականացման համար առաջադրվում են հետևյալ պայմաններն ու չափորոշիչները.

1.       Ամբողջական աշխատանքային ծրագրի մշակում, որը կապահովի գործողությունների արագ և արդյունավետ կատարումը:

2.      Թափառող կենդանիների բռնում, որը պետք է իրականացվի բռնման ժամանակակից համապատասխան միջոցներով /կկիրառվեն ցանցանման հարմարանք՝ բռնման գործընթացում դժվարություններ առաջացնող կենդանիների դեպքում/: Բռնված կենդանիներին այդ նպատակի համար հարմարեցված տրանսպորտային միջոցներով տեղափոխում ժամանակավոր կացարան/կլինիկա:

3.      Ժամանակավոր կացարանը/ կլինիկան պետք է լինի դրա համար նախատեսված հատուկ շինություն, որը բնակելի տարածքում տեղակայված լինելու դեպքում՝ ապահովված է առանձին մուտքով, ինչպես նաև ունի.

·                      ընդունարան՝կենդանիների զննման համար,

·                      առանձնացված բժշկական կաբինետ,

·                      առանձնացված վիրահատական բաժանմունք,

·                      առանձնացված ախտորոշիչ լաբորատորիա,

·           վիրահատությունից հետո կենդանիների պահման, ինչպես նաև հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների համար տարածք, (կենդանիների պահման համար տարածքում վանդակների տեղաբաշխվածությունը այնպես է, որպեսզի բացառվի հիվանդությունների փոխանցումը),

·           դիակների պահման համար սառնարանային խցիկ, 

·           կերի պահման համար պահեստ,

·           սանհանգույց։

Ժամանակավոր կացարանը/ կլինիկան պետք է ապահովված լինի՝ բնական և արհեստական լուսավորությամբ, տաք և սառը ջրի ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ, խմելու ջրի անխափան (պահուստային տարողությունների առկայություն) ջրամատակարարմամբ, բնական և արհեստական օդափոխության համակարգով։ Պատերը և հատակը հեշտ մաքրվող և լվացող են, դիմացկուն են ախտահանիչ միջոցների ներգործությանը, կահույքի, դռների և պատուհանների մակերեսները բավականաչափ ամուր են, հեշտ մաքրվող և դիմացկուն լվացող և ախտահանիչ միջոցների ներգործությանը։ Ընդունարանը ապահովված է կենդանիների զննման համար անհրաժեշտ գույքով՝ զննման սեղան, աթոռ և այլն, տարածքում առկա է դեղերի, պատվաստանյութերի և/կամ անասնաբուժության մեջ օգտագործվող միջոցների պահման համար սառնարան, պահարան։ Ընդունման տարածքներն ապահովված են մանրէասպան լամպերով կամ այլ միջոցներով, վիրահատարանը ապահովված է կենդանիների վիրահատման համար անհրաժեշտ գույքով՝ վիրահատական սեղան, գործիքների համար սեղան, աթոռ, լվացարան, մանրազերծիչ և այլն, լաբորատորիան ապահովված է արյան և/կամ մեզի և/կամ կղանքի փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ գույքով՝ սեղան, պահարան, աթոռ և այլն, ախտաբանական նյութերի պահման համար նախատեսված սառնարանով, ախտաբանական նյութերի փորձաքննության համար նախատեսված անհրաժեշտ սարքավորումներով, պահեստները, սառնարանային խցիկները սարքավորված են դարակաշարերով և (կամ) տակդիրներով, որոնցով բացառվում է պահպանվող ապրանքների՝ հատակի, պատերի, սարքավորումների հետ շփման հնարավորությունը։

Ստերջացման վիրահատական միջամտությունները պետք է կատարվեն որակավորված անասանբույժի կողմից:

4.      Կացարանում իրականացվում է կենդանիների գրանցում, հաշվառում, ինչի համար կատարողը պետք է վարի բռնված կենդանիների հաշվառման գրանցամատյան ու իրականացնի տարբերանշանակում (դիմացկուն նյութից պատրաստված ականջակալ) և կլինիկական հետազոտության իրականացում, ինչպես նաև՝ վարվում են հակաանասնահամաճարակային միջոցառումների և անասնաբուժական գործունեության համապատասխան գրանցամատյաններ և կատարվում են գրանցումներ:

5.      Կլինիկայում, անասնաբույժի եզրակացությունից և խիստ վտանգավոր հիվանդությունների ցանկում ընդգրկված լեյշմանիոզ հիվանդության ախտորոշիչ թեստի դրական արդյունքից, իսկ դրա անհնարինության դեպքում ՀՀ-ում կենդանիների հիվանդությունների հայտնաբերմամբ հավատարմագրված լաբորատորիայի կողմից տրված փորձաքննության արդյունքներից հետո, բուժման ոչ ենթակա, մարդու և կենդանիների համար վտանգավոր հիվանդություններով հիվանդ և ագրեսիա ցուցաբերող կենդանիների էֆթանազիա՝ հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգների և միջազգային նորմերին համաձայն և կենսաբանական թափոնների ու կենդանիների դիերի ուղարկում ոչնչացման՝ դիակիզման միջոցով:

       Կենդանիների դիերի, ինչպես նաև կենսաբանական թափոնների ոչնչացումն իրականացվում է համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից՝ «Անասանբուժության մասին» ՀՀ օրենքի համաձայն։

6.      Կենդանիների մոտ այլ մակաբույծների առկայության դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացում համապատասխան դեղամիջոցների օգտագործմամբ:

7.      Կլինիկապես առողջ կենդանիների ստերիլիզացում/ամլացում, հետվիրահատական 1-2 օրյա բուժում:

8.      Պատվաստում կատաղության հիվանդության դեմ՝ օրենքի պահանջներին համապատասխան:

9.      Վերը նշված բոլոր անասնաբուժական միջոցառումները իրականացնելուց հետո ստերիլիզացված/ամլացված կենդանին համարակալվում է (ականջին ամրացված տարբերանշանով) և բաց է թողնվում այն վայր, որտեղից բռնվել է (եթե դրանք չեն հանդիսանում կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպությունների (հիմնարկների) տարածքներ):

10.    Նշված գործողությունների կատարման համար կենդանիներին տեղափոխումը, բռնման իրականացումը, կացարան/կլինիկայի և մեքենաների ախտահանումը իրականացվում է Կատարողի կողմից:

11.     Ծառայությունների մատուցումն իրականացնել փուլերով՝ փոխադարձ համաձայնությամբ, պահանջը ներկայացնելուց հետո երկու օրվա ընթացքում:

12.    Թափառող կենդանիների քանակը՝ առկա թափառող շների առնվազն 60%:

13.    Բնակչությունից և այլ անձանցից ահազանգերը ընդունելու և գրանցելու համար կատարողը պետք է ունենա օպերատոր, որը պետք է աշխատի ժամը 9:00-ից մինչև ժամը 19:00-ն և յուրաքանչյուր շաբաթը մեկ տեղեկատվություն ներկայացնի համայնքապետարան բռնված կենդանիների քանակի վերաբերյալ՝ պարտադիր նշելով շների քանակը և թէ ո՛ր հասցեից են բռնվել շները, դրանցից քանիսն են ետ վերադարձվել և քնեցվել:

14.    Կենդանիների վարակիչ հիվանդությունների առաջացման վտանգի, կենդանիների հիվանդացության և անկման դեպքում անհապաղ ծանուցվում է լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին և իրականացվում են հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգները, ինչպես նաև կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ամսական տեղեկատվություն և հաշվետվություն է տրամադրվում լիազոր մարմնին և պատվիրատուին։

 

Ծառայության իրականացման ընթացքում պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները ցանկացած օր կարող են հետևել ծառայության մատուցման ընթացքին* բռնում, ստերլիզացում/ ամլացում, համարակալում և բաց թողնում:

 

Պայմանագրի 2․1․3-րդ կետի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է պայմանագրը։

Կատարողի կողմից պայմանագիրը էականորեն խախտելն էական է համարվում, եթե՝

ա) մատուցված ծառայությունը չի համապատասխանում պայմանագրի N1 հավելվածով սահմանցված պահանջներին,

բ) խախտվել է ծառայության մատուցման ժամկետը։

Ծառայությունների մատուցման ժամկետը, իսկ փուլային ձևով պայմանագրի կատարման դեպքում` առաջին փուլի ժամկետը, պետք է սահմանվի առնվազն 20 օրացուցային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայմանն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ այն դեպքի, երբ ընտրված մասնակիցը համաձայնում է ծառայությունները մատուցել ավելի կարճ ժամկետում:

 Պայմանագրի 7.1 կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը։ 

ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարնի կողմից,  հաշվի առնելով ամբողջ համայնքի տարածքում առկա թափառող կենդանիների վտանգավորությունը, բնակիչների ամենօրյա ահազանգերը, 05․08․2024-ին «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ին  ուղղված գրությամբ առաջարկվել է սեղմ ժամկետներում՝ մինչև 12․08․2024-ը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ծառայության մատուցման համար և ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն։

19․08․2024-ին «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ին  կրկին գրություն է ուղղվել՝ համայնքի բանակիչների  համար ռիսկային հանդիսացող շների կծոցը, կատաղախտը և լոպտոսպիրոզը  կանխելու նպատակով պահանջելով  մինչև 31․08․2024-ը կատարել իր՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունները։ Կատարողը նախազգուշացվել է՝ հակառակ դեպքում Տաշիրի համայնքապետարանը ստիպված է լինելու  պայմանագիրը միակողմանի լուծել՝ օրենքով և պայամանգրով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ «Պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը»։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը»։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված»:

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝

1․Միակողմանի լուծել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան և «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ի միջև  04․09․2024-ին կնքված  Տաշիրի համայնքապետարանի կարիքներիհամար թափառող կենդանիների ստերիլիզացման/ ամլացման ծառայությունների  մատուցման գնման (N ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/66) պայմանագիրը։

2․ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում՝ «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նաիրա Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner