|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 մայիսի 2022 թվականի N 38-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, 06-072-0218-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,62636 ՀԵԿՏԱՐ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պարբերության 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 14.3–րդ հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13 թիվ 599-Ա որոշմամբ ստեղծված « Հողերի օգտագործման ժամանակվոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի » 2022 թվականի ապրիլի 28-ի N 55 դրական եզրակացությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 0,62636 հա (կադաստրային ծածկագիր 06-072-0218-0007) հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակությամբ: 2. Համայնքի ղեկավարին` 10- օրյա ժամկետում հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունների մասին տեղեկացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմնին և քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին` կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը: |
Կողմ -9 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԻՇԱ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՌԵՎԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|