Այսօր: Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 օգոստոսի 2026 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը խախտել է   Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող 154-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ բաժնով սահմանված պահանջները՝  սեփականության իրավունքով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքին-ին պատկանող հողամասում տեղադրել է բջջային կապի աշտարակ։

2․Վարչական ակնտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի  իրավահարաբերության ծագման պահին գործող 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ բաժնի սահմանած պահանջները, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի վարչական սահմաննեում գտնվող, սեփականության իրավունքով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքին  պատկանող 06-092-0007-0004 ծածկագրով հողամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, տեղադրել է բջջային կապի աշտարակ  (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում՝  400․000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ ։

Նշված փաստի պատճառով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արձանագրության  և  Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով  կազմած N  1/4 արձանագրության հիման վրա 2026 թվականի հուլիսի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող 154-րդ հոդվածի  154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ բաժնի  պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակում 2026 թվականի օգոստոսի 17-ին հրավիրվել է վարչական վարույթի նիստ, որի մասին ծանուցումը իրավախախտ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանին ուղարկվել է փոստային կապի ծառայության միջոցով /հիմք՝ 21․07․2026-․իփոստային անդորրագիր/:
Վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին ծանուցումը «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը ստացել է  21․07․2026-ին (հիմք՝  ստացման/հանձման ծանուցագիր)։«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը վարչական վարույթի շրջանակում գումարված նիստին չի մասնակցել։

17․08․2026-ին «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանի ներկայացուցիչ Նվեր Սերոբյանը ներկայացրել է գրավորն  դիրքորոշում։ Նվեր Սերոբյանը, վկայակոչելով ՀՀ ՎԻՎ օրենսգրքի  9-րդ, 32-րդ, 37-ր,245-րդ,247-րդ և  279-րդ հոդվածները, նշել է, որ  բջջային կապի աշտարակը տեղատրվել է  տեղադրման ժամանակաշրջանում գործող օրեսդրության համաձայն,  գտնելով, որ վարչական գործը ենթակա է կարճման, չի ներկայացրել նշված փաստն ապացուցող որևէ փաստաթուղթ։
3․ Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին » օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի հանրապետության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող 154-րդ հոդվածի  154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ բաժնի՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Հաշվի առնելով վերը նշված փաստական և իրավական հիմնավորումները,հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող  154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ բաժնի հատկանիշներով նախատեսված «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանի կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով 20․07․2026-ին կազմված N 1/4 արձանագրությունը և   վարչատուգանային հանձնաժողովի նիստի արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումնրի վերաբերյալ օրենսգրքի 8-րդ հոդվածի, իրավահարաբերության ծագման պահին գործող 1 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ բաժնի , 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերությունների, 37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածների պահանջներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով , 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետերով՝

1.   «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանին ենթարկել  վարչական պատասխանատվության՝  Հյասատանի Հանրապետության վարչական իրավախատումենրի վերաբերյալ օրենսգրքի  154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ բաժնի  հատկանիշներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 400․000 (չորս  հարյուր հազար) ՀՀ դրամ: 

2․ Նախազգուշացնել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանին,որ եթե,սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո,չվերացնի ինքնակամ իրականացրած շինարարության հետևանքները և հողատարածքի նախկին տեսքը չվերականգնի, ապա, համաձայն Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, կնշանակվի տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով ,և Տաշիրի համայնքապետարանը ստիպված կլինի կիրառել նշված պահանջի ապահովման համար օրենքով սահմանված  անհրաժեշտ միջոցբներ։
3.   Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին: 
4. Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից: 
5. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner