Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ՀԲՄԽԾՁԲ-26/32» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2026թ. մարտի 26-ի N 3 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ՂԱՐԱՔԻԼԻՍԱ» ՍՊԸ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը և պայմանագրի ապահովման` կանխիկ փողի ձևով կատարված վճարման անդորրագիրը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ՂԱՐԱՔԻԼԻՍԱ» ՍՊԸ-ն հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի Երևանյան փողոցի /Մ3 մայրուղու հատված/ բազմաբնակարան շենքերի ֆասադների փոխարինման և պատշգամբների ոճային վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայությունների մատուցման «ՀՀ ԼՄՏՀ-ՀԲՄԽԾՁԲ-26/32» ծածկագրով պետական գնման պայմանագիր: