2025թ. հունվարի 30-ին, ժամը` 12:00-ին, ՀՀ Լոռուի մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «Բոզոյան» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական տարածքում՝ Դաշտամիջյան 1 պարիսպ հասցեում, նախատեսվող 2 ծածկարանների կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին քննարկում): Հանրային քննարկման մասնակիցների ցանկը և հանրային լսումների լուսանկարները կցվում է սույն արձանագրությանը: Հանրային քննարկումներին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար՝ Նունե Սոլոյանը, «Բոզոյան» ՍՊԸ-ի տնօրեն Ջոն Պողոսյանը, համայնքի և բնակավայրի բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարի լիազորված, տվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ, Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական կայքում, Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում, փակցվել՝ Համայնքի ղեկավարի նստավայրի և ազդակիր բնակվայարի վարչկան շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է « Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել Ելույթ ունեցան՝ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարը՝ Հովիկ Մարկոսյանը, նշեց, որ շահագրգռված են, որ իրակացվեն նման գործունեություններ, ստեղծվեն նոր աշխատատեղեր և բնակվայրի բնակիչները ունենան աշխատանք, ինչպես նաև բարելավվի համայնքի և բնակվայրի սոցիալ-տնտեսական վիճակը: «Բոզայան» ՍՊ ընկերության տնօրենը ներկայացրեց ՀՀ օրենսդրությունը, իր մտադրությունները և նշեց, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջների այս կառուցման աշխատանքները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, այդ նպատակով էլ կազմակերպվել և իրականացվում են այս հանրային քննարկումը, եթե համայնքը կտա իր նախնական համաձայնությունը ապա արդեն ընկերությունը կսկսի նախագծային աշխատանքները: «Բոզայան» ՍՊ ընկերության տնօրենը խոսքը փոխանցեց Ընկերության բնապահպանակն խորհրդատու Զարուհի Զուռնաչյանին, ով ներկայացրեց իրկանացվող աշխատանքերի շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությւոնը և այդ ազդեցությունները մեղմելու միջոցառումները: Ելույթ ունեցան համայնքի բնակիչներ, ովքեր միաձայն ողջունեցին նախատեսվող գործունեությունը: Հնչեցին հարցեր կապված սոցիալական ծրագրերի, աշխատատեղերի վերաբերյալ: «Բոզայան» ՍՊ ընկերության տնօրենը հավաստեց, որ աշխատողները հիմնականում կլինեն մոտակա բնակավայրից: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին հավանություն տալ «Բոզոյան» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական տարածքում՝ Դաշտամիջյան 1 պարիսպ հասցեում նախատեսվող 2 ծածկարանների կառուցման աշխատանքներին: Քննարկումների պատասխանատու և վարող՝ ՀՀ Լոռուի մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյան Ձեռնարկող` «Բոզոյան» ՍՊԸ տնօրեն Ջոն Պողոսյան |