Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 12-ի արտահերթ նիստի օրակարգը` 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին, 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին, 3 . Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին, 4. Հայաստանի Հանրապետության լոռու մարզի Տաշիր համայնքի ավագաու 2024 թվականի ապրիլի 26-ի N43-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 5. «Տեղական դերակատարաների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագրի շրջանակներում ««Տաշիր պլյուս» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության կազմում հանրային ոլորտի ներկայացուցիչներին ընդգրկելու մասին: |