Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Սույն թվականի սեպտեմբերի 08- ին հրավիրել Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին պատկանող հողամասը աճուրդով օտարելու մասին,
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին,
3. «Հայքար» արտադարական կոոպերատիվի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի վարչական տարածքում Սարատովկայի բազալտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում փոփոխություններ կատարելուն նախնական համաձայնություն տալու մասին,
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում արդեն իսկ գործող խոշոր եղջերավոր կենդանիների ֆերմայում և խոզաբուծարանում կենդանիների գլխաքանակի ավելացման և ֆերմայի վերազինման աշխատանքներին անհամաձայնություն տալու մասին,
5. Փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություն սահմանելու մասին,
6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող տրանսպորտային միջոցները աճուրդով օտարելու մասին,
7 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: