Հիմք ընդունելով քաղաքացի Հրաչյա Ստեփանի Անախասյանի (անձնագիր՝ AU0238454, տրված 20.04.2021թ.) դիմումը (մուտք՝ 12/05/2025, ՔԴ-451-25), Տաշիր համայնքի ղեկավարի կողմից՝ 11 ապրիլի 2025թվականին տրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի (գրանցամատյան՝ 1509) վկայագիրը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N 867 որոշումով հաստատված կարգի 3-րդ կետով ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Վերականգնել Տաշիր համայնքի, գյուղ Մեծավան վարչական սահմաններում գտնվող 06-074-0272-0248 կադաստրային ծածկագրով 1,17556 հա մակերեսով խոտհարքի, 06-074-0273-0007 կադաստրային ծածկագրով 0,33624 հա մակերեսով խոտհարքի և 06-074-0243-0011 կադաստրային ծածկագրով 0,48358 հա մակերեսով վարելահողի հողհատկացման հիմքերը:
2. Ճանաչել Հրաչյա Ստեփանի Անախասյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան վարչական սահմաններում գտնվող հետևյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի։
1) 1,17556 հա մակերեսով խոտհարք (կադաստրային ծածկագիր՝ 06-074-0272-0248)
2) 0,33624 հա մակերեսով խոտհարք (կադաստրային ծածկագիր՝ 06-074-0273-0007)
3) 0,48358 հա մակերեսով վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 06-074-0243-0011)
3.Հողամասերի սահմանային չափերը որոշվում են «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում: