Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 4
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

27 մայիսի 2024 թվականի N 4

«ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՏԱՇԻՐՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր «Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրի շրջանակներում «Ջրային ռեսուրսների կառավարումը Տաշիրում» համայնքնային ծրագրային հայտի ներկայացման վերաբերյալ հանրային քննարկում Հանրային բաց լսումներին կամ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Բաղդասարյանը, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Նունե Սոկրատի Սոլոյանը, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ: Հանրային քննակրման մասնակիցների անհատական կազմը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումը վարում էր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի կողմից լիազորված անձ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Մարգարի Բաղդասարյանը: Նորայր Բաղդասարյանը նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ներկայացրեց հանրային քննարկման քարտուղարին և հայտնեց, որ հանրային քննարկաման մասին հատրարաությունը հրապարակվել է Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում, փակցվել համայնքապետարանի և բնակավայրերի վարչական նստավայրում՝ բնակիչների համար նախատեսված համապատասխան վայրերում: Ծրագրային հայտի վերաբերյալ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկություններ ու դիտողություններ համացանցային կայքում (www.tashircity.am), էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru), ինչպես նաև գրավոր չեն ներկայացվել: Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Բաղդասարյանը խոսքը փոխանցեց Համայնքապետարանի աշխատակազմի զարգացման, ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ Գոհար Աթայանին , ով ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրի շրջանակներում «Ջրային ռեսուրսների կառավարումը Տաշիրում» համայնքնային ծրագրային հայտը: Գոհար Աթայանը նշեց, որ ծրագիրը իրակաանցվում է USID միջոցով: Ծրագրի նպատակն է կառուցել և վերանորոգել ջրամատակարարման արտաքին համակարգը՝ բնակիչների շուրջօրյա, կայուն ջրամատակարարում ապահովելու համար, ինչպես նաև վերանորոգել սարերից սակզբնավորվող և Հովդարա ջրընդունիչ դամբի միջակայքում ընկած ջրագիծը (մոտ 1300 մ): «Համակարգը սկիզբ է առնում Հովդարայի կապտաժային կառուցվածքներից և ինքնահոս եղանակով սնում Տաշիր համայնքի գյուղերը` երկու առանձին ջրատարներով՝ Հովդարա-Մեծավան և Հովդարա-Սարչապետ: Հովդարայի ինքնահոս համակարգը ջուր է մատակարարում Տաշիր համայնքի Դաշտադեմ, Նորամուտ, Մեղվահովիտ, Ձյունաշող, Մեծավան, Միխայլովկա,Պետրովկա, Նորաշեն, Ձորամուտ, Գոգավան, Սարչապետ բնակավայրերի բնակչությանը (12338 բնակիչ): Հնամաշ կապտաժների, արտաքին ջրագծի աստիճանաբար քայքայման հետևանքով կա ջրի մեծ ծավալներով կորուստ (որը հնարավոր չէ հաշվել, քանի որ ջրավարձ սահմանված չէ), սա էլ պատճառ է դառնում բնակավայրեր մատակարարվող ջրի դեֆիցիտի, արդյունքում բնակչությունը զրկվում է անհրաժեշտ ջրօգտագործումից: Առկա ջրամատակարարման օրերին բնակիչները ստիպված են կուտակել լրացուցիչ ջուր անհատական բաքերում, տարաներում՝ խմելու և կոմունալ-կենցաղային օգտագործման համար»- ասեց Գ. Աթայանը: Ներկայացվեց նաև հայտի նախնական բյուջեն:
Հանրային քննարկումների մասնակիցները քննարկման դրված հարցի վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացուցչին առարկություններ և առաջարկություններ չներկայացրեցին:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner