Այսօր: Երեքշաբթի, 25 Փետրվարի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 208-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2025 թվականի N 208-Ա

ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՂԱՔ ՏԱՇԻՐ Գ. ՋԱՀՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ջեներալ Քեյբլ» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Նորիկի Խանաղյանի դիմումը (մուտք՝ 20/02/2025-ի ՏԴ-05-25), անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 04022025-06-0010 վկայականը, «ԿԱԴ-ԿՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառվարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով հաստատված կարգի 2-րդ գլխի 8, 10 և 11 կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշումով և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում սահմանված վերջնաժամկետներում պետական գրանցման համար ներկայացված, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի գույքագրման փաստաթղթերում կա գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում արտացոլված է որպես ինքնակամ կառույց», նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ճանաչել օրինական ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․Տաշիր, Գ.Ջահուկյան փողոց, թիվ 3 հասցեում (կադաստրային ծածկագիր` 06-008-0111-0054) «Ջեներալ Քեյբլ» ՓԲԸ-ի կողմից արդյունաբերական օբյեկտների կառուցապատման 2,93417 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 586.3 քմ ընդհանուր մակերեսով արտադրամասը և 93.5 քմ ընդհանուր մակերեսով հարթակը համաձայն «ԿԱԴ-ԿՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի
2. Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացնող «Ջեներալ Քեյբլ» ՓԲԸ-ին սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Տաշիր համայնքի բյուջե վճարել (հաշվեհամար՝ 900 275 081 124) ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված վճարը`
1) Արտադրամաս 586.3 քմ ընդհանուր մակերեսով՝ 904100 (իննը հարյուր քառասունմեկ հազար հարյուր) ՀՀ դրամ:
2) Հարթակ 93.5 քմ ընդհանուր մակերեսով՝ 144200 (հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
3. 60-օրյա ժամկետում սահմանված գումարի չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner